Իշխանականները չհիշեցին, որ մեկ տարի առաջ կորսվեց Արցախը

Մեկ տարի է անցել Արցախի անկումից, բայց իշխանականները մոռացան, թե այսօր ինչ օր է, կամ չուզեցին հիշել։ Իշխանության ներկայացուցիչները անգամ չբարեհաճեցին այցելել Եռաբլուր, փոխարենը առողջության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ երբ հարմար գտնեն, այն ժամանակ էլ կգնան։

Այսպես իշխանական էլիտայի կողմից մի բառ չխոսվեց Արցախի մասին։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների համար չկա Արցախ, չկա Արցախի հարց։ Իրենց պատկերացմամբ իրենք չեն կորցրել, այլ տարածաշրջանում արդարությունն են վերականգնել, որ լավ ապրենք, որ էլ պատերազմ չլինի։

Share This