Ինչ տանել ծով երեխաների հետ հանգստի գնալիս. Մաշկաբանի ցուցակը

Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ցուցակ է կազմել, թե ինչ պետք է տանել ծով երեխաների հետ հանգստի գնալիս.

1. Մանկական արևապաշտպան քսուք – սրանց մասին շատ ենք խոսել։ Խորհուրդ – հանգստի մեկնելիս, նոր արևապաշտպանը առաջին անգամ կիրառեք ծով մեկնելուց մի քանի օր առաջ – եթե լինի ալերգիկ կամ ինչ-որ անցակալի ռեակցիա․․․ ստեղ հաստատ ավելի հեշտ մենք Ձեզ կօգնենք։
2․ Պանտենոլ պարունակող ցողաշիթ – սպրեյ – այրվածքներից վնասված մաշկի վերականգնման համար – կարող եք նաև կրեմ վերցնել
3․ Ֆուրացիլինի լուծույթ կամ փոշի – վերքերի մշակման համար, արևային այրվածքները թեթևացնելու համար
4․ Թանզիվ կամ բինտ
5․ Հակահիստամինային օշարակներ կամ հաբեր – երեխաների տարիքին համապատասխան
6․ Պարացետամոլ օշարակ կամ հաբեր – երեխաների տարիքին համապատասխան
7․ Պաշտպանիչ քսուք կամ միջատների դեմ ցաղաշիթ
8․ Ջերմաչափ. Ավելի լավ է վերցնել ինֆրակարմիր մոդել, որպեսզի տեղափոխումը անվտանգ լինի, և ջերմաստիճանի չափումը լինի արագ և հեշտ:
9․ Հակաբիոտիկ պարունակող քսուք կամ շատ ավելի լավկլինի փոշի
10․ Բետադին – կամ շատ ավելի լավ կլինի բետադինով ներծծված պարագաներ
11․ Գլյուկոկորտիկոստերիդ + անտիբիոտիկ կրեմ։

Share This