ԻՆՉ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ ՔԿՀ-ԻՑ

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան և վաղ առավոտյան ուղիղ միացմամբ փոխանցել իրավիճակի մասին տեղեկություններ.

«Նախ Նարեկ Սամսոնյանի կամքը, վճռականությունը, ամռն ինչը տեղն է , և բնաբանաբար այս քաղաքական հետապնդումը որևէ կերպ չի ազդել Սամսոնյանի տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ ավելի համոզված է իր համոզմունքներում, որոնց դուք Սամսոնյանի հրապարակային խոսքից ծանոթ եք: Երկրորդը` Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել առաջինը բոլոր այն մարդկանց, ովքեր դատարանի, քննչականի առջև են եղել և իրենց ներկայությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Նարեկին և Վազգենին…»,- ասաց Մելիքյանը:

 

Share This