Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան
Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր 2025 թվականը։ Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխսւթյուններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։
1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին ամբողջությամբ։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ.-ին, սակայն, ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։ Օրինակ՝պայմանական 85 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հաջորդ տարի կգանձվի 177000 դրամ, 2026-ին՝ 236000։ Ավելի թանկ գույքի դեպքում թվերը աստղաբաշխական են լինելու։
