Ինչ է նշանակում քաղցր ուտելու անհագ ցանկությունը և ինչպես ազատվել դրանից. «քունջութի կաթի» բաղադրատոմսը
Հաճախ քաղցրակերները պարզապես չեն կարողանում դադարել ուտել իրենց սիրելի քաղցրավենիքը, ինչն արդեն նմանվում է որկրամոլության, սակայն այս հարցում հիանալի օգնական կարող է լինել հասարակ քունջութը:
Քունջութի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից: Բանն այն է, որ օրգանիզմն անընդհատ քաղցր ուտելու ցանկություն է ունենում կալցիումի պակասի պատճառով, քանի որ բնության մեջ կալցիումն ունի քաղցր համ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «քունջութի կաթի» մի յուրահատուկ բաղադրատոմս, որն ամեն օր խմելու դեպքում կամրացնի ոսկորները, կառողջացնի օրգանիզմն ու կօգնի հաղթահարել քաղցր ուտելու անհագ ցանկությունը:
