Ինչպես ստուգել, արդյոք ձեր վրա թուղթ ու գիր կա, թե ոչ
Այս մասին կարող են վկայել ահա այսպիսի նախանշանները՝ տրամադրության կտրուկ անկում, ոչ ադեկվատ վարքագիծ, վատ սովորությունների առաջացում, հետաքրքրության կորուստ ամուսնական կյանքի նկատմամբ, մշտապես առանձնանալու և միայնակ մնալու ցանկություն, անքնություն։
«Կախարդված» մարդն ասես զոմբի լինի. նրա ուղեղն, ասես, կասեցված ու ցրված լինի։ Զարմանալի չի լինի, որ մարդն անգամ չարձագանքի իր անվանը։
Փողոցում հաճախ կարելի է տեսնել մարդկանց՝ խնդիրներով ու վշտերով լի դեմքի արտահայտությամբ, բայց եթե հարցնենք, թե ինչ է պատահել, նա չի կարող ձեզ պատասխան տալ. կամ կպատասխանի՝ ամեն ինչ լավ է, կամ պարզապես կխնդրի հանգիստ թողնել իրեն։
Այսօր էլ շատ մարդիկ հեթանոսների նման դիմում են կախարդանքների` ինչ-որ բանի հասնելու համար:
Այդ կախարդանքներից մեկը թուղթուգիրն է, որին վերաբերող զրույցները բոլորս էլ լսել ենք: Կան թուղթուգիր անողներ, կան նաև թուղթուգիր քանդողներ, որոնք իբր վերացնում են այդ կախարդանքի չար ազդեցությունը:
Մանկուց ինձ ի վերուստ տրված շնորհի միջոցով պարզում եմ կա ձեզ վրա չար ուժերի ազդեցություն, թե ոչ։Եթե կա այդ ազդեցությունը, ապա անհրաժեշտ է շտապ կերպով ազատվել դրանից, հետագա վատ հետևանքներից ու ազդեցություններից խուսափելու համար:
