Ինչպես կվերաբերվի Մոսկվան՝ Փաշինյանի Վարշավա կատարելիք այցին

Սեպտեմբերի մեկին տեղի է ունենալու Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հետ կապված հիշատակի մեծ միջոցառում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Լեհաստան։ Ուշագրավ է այն, որ Ռուսաստանը այդ հիշատակի միջոցառումներին չի հրավիրվել։ Հասկանալի է, ռուս-լեհական հարաբերությունների ներկա վիճակում, դա հնարավոր էլ չէր։ Սակայն խնդիրը ոչ այնքան ռուս-լեհական հարաբերություններն են, որքան դրանց ֆոնին Փաշինյանի կատարելիք այցը Լեհաստան եւ հնարավոր մասնակցությունը այդ միջոցառումներին։ Նախ, հարց է առաջանում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան այդ այցին եւ ապա, Արեւմուտքի էլիտայի այդ հավաքին, ինչ կերպ կդրվի Ամուլսարի հետ կապված հարցը եւ ինչ կերպ պետք է արձագանքի Փաշինյանը։ Կկարողանա արդյոք կապիտալիզացնել ներքին խմորումները եւ ներկայացնելով այնտեղ, եթե նման քննարկում գնա, կարողանալ վերջնական խոսք ստանալ Արեւմուտքից, կապված հանքի շահագործման աննպատակահարմարության հետ, թե ամեն դեպքում կամ կշահագործվի հանքը, կամ երկիրը կկանգնի միջազգային խայտառակության առաջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )