Ինչպես իջեցնել բարձր ջերմությունն առանց դեղամիջոցների
Գոյություն ունեն տարբեր հիվանդություններ, որոնց հիմնական ախտանշաններից մեկն է լինում բարձր ջերմությունը, սակայն ջերմիջեցնող միջոցների ընդունումը ոչ միշտ է խրախուսվում: Նման իրավիճակներում մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել բնական ջերմիջեցնող միջոցներ, որոնք կօգնեն բարելավել ինքնազգացողությունն ու միաժամանակ չեն առաջացնի կողմնակի բարդություններ
Որպես բնական ջերմիջեցնող շատ արդյունավետ կարող է լինել լոռամրգի մորսը, որը պատրաստելու համար հարկավոր է 2-3 գդալ թարմ կամ սառեցված լոռամիրգը տրորել, այնուհետև ավելացնել տրորած հատապտուղներին մի բաժակ գոլ ջուր: Ըմպելիքը կարելի է քաղցրացնել մեղրով և խմել օրվա ընթացքում:
Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև լորենու ծաղիկների թուրմը: Պարզապես հարկավոր է 1 ճաշի գդալ թարմ ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև քամել ու խմել որպես թեյ:
Այս բնական միջոցները կօգնեն զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:
