Ինչպես է փոխվում կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո
Երեխայի ծնունդը շատ սպասված ու ուրախալի իրադարձություն է, սակայն քչերին է հայտնի, որ ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք երբեմն անդառնալի են լինում: Մասնագետները ներկայացրել են, թե ինչպես է փոխվում կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո:
Մեծանում են ոտնաթաթերը
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծննդաբերությունից հետո կնոջ ոտնաթաթերը կարող են 2-10 միլիմետրով մեծանալ, ուստի փոխվում է նաև կոշիկի չափսը: Այս խնդրին բախվում է ծննդաբերած կանանց շուրջ 70%-ը, սակայն նման փոփոխություն նկատվում է բացառապես առաջնեկի ծնունդից հետո:
Լայնանում է կրծքավանդակը
Զարմանալի է, սակայն երեխայի ծնունդը կարող է ազդել նաև կրծքավանդակի չափերի վրա: Որոշ դեպքերում տարբերությունը կարող է այնքան ակնհայտ լինել, որ կազդի անգամ հագուստի չափսի վրա:
Լայնանում են ազդրերը
Ռելաքսին հորմոնի շնորհիվ թուլանում են կոնքի ոսկորների միացման հատվածում գտնվող ջլերը, ինչն էլ նպաստում է ազդրերի լայնացմանը: Սա շատ կարևոր է ճիշտ ծննդաբերության համար, սակայն որոշ կանանց ոսկորների դիրքը հետագայում կարող է չվերականգնվել:
Փոփոխվում է մազերի ու աչքերի գույնը
Գիտնականների խոսքով՝ ծննդաբերությունից հետո կարող են փոփոխվել կնոջ մազերի և աչքերի գույնը: Սա կարող է պայմանավորված լինել հորմոնների, մասնավորապես, մելանինի մակարդակի տատանումներով: Ոմանց դեպքում այդ փոփոխությունները կարող են ժամանակավոր բնույթ կրել, իսկ ոմանց դեպքում՝ մշտական: Որոշ դեպքերում կանանց մազերը կարող են անգամ ճերմակել:
Փոխվում են սննդային նախասիրոթյունները
Երեխայի ծննդից հետո երբեմն փոփոխվում են նաև կանանց սննդային նախասիրությունները: Օրինակ՝ քաղցր մթերքի փոխարեն կինը կարող է նախապատվությունը տալ թթու կամ կծու մթերքին, ինչը նույնպես պայմանավորված կլինի հորմոնալ տատանումներով:
Առատ քրտնարտադրություն
Ծննդաբերությունից հետո կանանց քրտնարտադրությունը կարող է ավելի առատ դառնալ: Որպես կանոն առատ քրտնարտադրությունը նկատվում է գիշերվա ժամերին, ինչը կարող է պայմանավորված լինել արյան մեջ էստրոգենի մակարդակի նվազմամբ: Սա բնական գործընթաց է, սակայն երբեմն առատ քրտնարտադրությունը պայմանավորված է լինում վահանագեղձի աշխատանքի խանգարումներով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Ի հայտ են գալիս ալերգիկ ռեակցիաներ
Երիտասարդ մայրիկների մոտ հաճախ են ի հայտ գալիս տարատեսակ ալերգիաներ: Սա պայմանավորված է լինում նրանով, որ իմունային համակարգը չի կարողանում ճնշել օրգանիզմի նման ռեակցիան, ինչի հետևանքով օրգանիզմը փնտրում է տարրեր, որոնք խթան կհանդիսանան ալերգիաների զարգացման համար:
Դեֆորմացվում են դաջվածքները
Ծննդաբերությունից հետո դաջվածքնեը կարող են դեֆորմացվել, ինչը պայմանավորված է լինում մարմնի ձևափոխություններով ու ձգվածքների առաջացմամբ: Առավել շատ վնասվում են որովայնին արված դաջվածքները, սակայն կարող են դեֆորմացվել նաև մարմնի այլ հատվածներին արված դաջվածքները:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
