Ինչպես է զարգանում ռուսական ավտոշուկան սանկցիաների պայմաններում

MOYBLOKNOT / Ռուաստանում մարդատար նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը օգոստոս ամսին կարող է հասնել 42 հազար միավորի, որը լավագույն արդյունը կլինի՝ սանկցիաների սահմանումից ի վեր։

Այս մասին գրում է MOYBLOKNOT-ը, հղում տալով ռուսական «Коммерсантъ» պարբերականին։ Համաձայն հրապարակման, այս տարվա մարտին Ռուսաստանում վաճառվել է 78 298 միավոր մարդատար ավտոմեքենա։

Ապրիլին այդ ցուցանիշն անկում ապրեց, հասնելով՝ 27 965 միավորի։ Մայիսին այս ցուցանիշը կազմեց 27 458 միավոր։ Հունիսին ավտոմեքենաների պահանջարկը սկսեց վերականգնվել։ Եւ ահա՝ օգոստոսի 1-28 ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում վաճառվել է 37,5 հազար միավոր ավտոմեքենա։

Մասնագետները երեք ամիսների միջին վաճառքի ցուցանիշը գնահատում են՝ օգոստոս ամսվա վերջին երեք օրերն էլ հաշվի առած՝ 42 հազար միավո, համարելով, որ դա լավագույն ցուցանիշը կարող է լինել։

Հոդվածում նշվում է, որ վաճառքի տեմպերը սկսել են աճել շնորհիվ արտոնյալ ավտովարկավորման ծրագրի։ Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս գնորդին խնայել գնված մեքենայի արժեքի 20 տոկոսը։ Ի դեպ, այս ծրագրի շնորհիվ ավտովարկավորումը որպես վարկատեսակ, բավականին պոպուլյար է դարձել Ռուսաստանում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )