Ինչպես առանց դեղորայքի բուժել հարբուխը․ 6 փորձված բնական միջոց
Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս հիվանդությունը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար:
Հարբուխի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, կոկորդի ցավը, հազն ու փռշտոցը, որոնցից ազատվելու համար մարդիկ հաճախ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով, որոնք շատ ավելի անվտանգ են ու հասանելի։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն առանց դեղամիջոցների հեշտությամբ մեղմել այս հիվանդության ախտանշաններն ու կխթանեն ապաքինման գործընթացը։
- 1 ճաշի գդալ նվենու (էվկալիպտ) մանրացրած տերևներին ավելացնել 200 մլ եռացող ջուր, դնել ոչ շատ ուժեղ կրակին ու շարունակել եռացնել ևս 10 րոպե։ Փաթաթել տարան տաք սրբիչով, թրմել ևս 15 րոպե, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է կիրառել օրական 3-4 անգամ հիվանդը կոկորդը ողողելու համար։
- 1 ճաշի գդալ չորացրած դեղատնային երիցուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով ու թրմել 15 րոպե։ Թուրմը քամել և օգտագործել ողողումների համար։
- 1 ճաշի գդալ եղեսպակի խոտին ավելացնել 200 մլ եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով ու թրմել 15 րոպե։ Թուրմը քամել և օգտագործել ողողումների համար։
- 2 թեյի գդալ անանուխի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով ու թրմել 15 րոպե։ Թուրմը քամել և օգտագործել ողողումների համար։
- 1 թեյի գդալ թարմ կոճապղպեղի արմատի քերուկն ավելացնել թարմ թրմված թեյին, լավ խառնել, այնուհետև քացրացնել ըմպելիքը մեղրով և խմել որպես թեյ։
- 1 ճաշի գդալ անանուխի մանրացրած տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել տաք վիճակում կես բաժակ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են հիվանդության զարգացման սկզբնական շրջանում տհաճ զգացողությունները մեղմելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, երբեմն մրսածությանը բնորոշ ախտանշանները պայմանավորված են լինում շատ ավելի վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
