Ինչու են աշխատանքից ազատվում Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցները․ նախարարության պարզաբանումը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է․

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։

Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադերցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»:

Նշենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում․ պատճառն այն է, որ նրանցից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում գրել, որը պայմանավորել են շենքային  պայմանները բարելավելու աշխատանքներով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )