Ինչու՞ է մարդը հաճախ մոռանում՝ ինչի մասին էր քիչ առաջ մտածում

Ինչո՞ւ է հիշողությունը երբեմն անհաջողության մատնում մեզ, թվում է թե հանպատրաստից: Մենք մոռանում ենք ամենապարզ բառերը, գնում ենք մեկ այլ սենյակ և անմիջապես մոռանում՝ ինչու էինք մտել այդ սենյակ։

Lifecience.com պորտալը նման տարօրինակությունները պարզաբանող նյութ է հրապարակել։

Կարևոր է հասկանալ՝ ինչպես է աշխատում հիշողությունն առհասարակ։ Սկզբի համար պետք է իմանալ, որ հիշողությունը միաձուլվածք չէ: Հիշողությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք կապված են ինչպես միմյանց, այնպես էլ տարբեր ճանաչողական գործընթացների հետ։

Անհրաժեշտ է տարբերակել հիշողության երկու տեսակ՝ երկարաժամկետ և աշխատանքային։ Առաջինը նախատեսված է գիտելիքները, փորձը, հմտությունները և այլ հիշողությունները երկար ժամանակ պահելու համար, հաղորդում է Planet Today-ը։ Մինչդեռ աշխատանքային հիշողությունը պահում է տվյալ պահի տեղեկությունը, որի պահպանումը չափվում է վայրկյաններով կամ րոպեներով: Ցանկացած միտք, ինչպես նաև զգայարաններից բխող տեղեկություն, անցնում են աշխատանքային հիշողության միջով: Դրա բնութագրերը պարզաբանում են՝ ինչու ենք մենք երբեմն մոռանում ​​բաներ, որոնց մասին մի քանի վայրկյան առաջ էինք մտածել:

Խնդիրն այն է, որ աշխատանքային հիշողությունը շատ սահմանափակ ծավալ ունի՝ այն կարող է պահել տեղեկություն չորսից յոթ դրվագ (տառեր, թվեր, բառեր կամ արտահայտություններ): Միևնույն ժամանակ, ուղեղը չի ընդունում բոլորին միաժամանակ, այլ ցատկում է մեկից մյուսը, ինչի պատճառով այդ միավորներից մի քանիսը կարող են կորչել:

Ուղեղը նոր տեղեկության համար տեղ բացելու համար պետք է աշխատանքային հիշողությունից արագ ջնջի անհարկի «ֆայլերը»: Բեկորները կամ տեղափոխվում են երկարաժամկետ հիշողության մեջ, կամ գիտակցված մտքի տիրույթից հեռանում: Բազմախնդրությունն ուղեղի համար հեշտ գործ չէ: Նրան կօգնի սովորել գլխուղեղի նախաճակատային կեղևի զարգացումը, որը բարդ ուսուցման, որոշումների ընդունման և տրամաբանության ոլորտ է:

Ամենից հաճախ կարճատև հիշողությունները կորչում են քնած ժամանակ՝ ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ։ Տարիքը ևս կարևոր է: Աշխատանքային հիշողության ֆունկցիոնալությունն իր գագաթնակետին է հասնում 20 տարեկանում, իսկ արդեն 30 տարեկանից (իսկ ոմանց համար՝ նույնիսկ ավելի վաղ) այն սկսում է նվազել։

Share This