Ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ. Վլադիմիր Կարապետյանը՝ Ստեփան Սաֆարյանի որոշման մասին. <<Ժողովուրդ>>
Ավելին, միջոցառումից հետո Սաֆարյանը ապարզաբանել էր. «Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը` քարոզչամիջոց»: Բայց չկա թերևս հետազոտական որևէ կենտրոն, որն իրեն իրավունք վերապահի լրատվամիջոցների դասակարգում անել, լուսաբանման հրավիրել` ըստ նպատակահարմարության: Այսպիսի բան չկար նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ էլի լրատվամիջոցները բաժանված էին սև և սպիտակ ցուցակների: Պարզապես այդ տարիներին եթե չէին էլ հրավիրում անցանկալիներին, գոնե այսպիսի ճակատային պիտակավորումներ էլ չէին անում:
Այուամենայնիվ, արդյոք սա ՀՀ գործող իշխանությունների տեսակե՞տն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանման համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով պարզաբանեց. «Եթե Ստյոպա Սաֆարյանը մի բան է որոշել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել, և ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Եթե պետական մակարդակով լիներ, իսկ պետական մակարդակով դա հնարավոր չի, որ լինի, ես սիրով կպատասխանեի, բայց քանի որ այն մեզ չի վերաբերում, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, մեղմ ասած, չի կիսում ու չի ողջունում Ստյոպա Սաֆարյանի այդ քայլը:
Հավելենք, որ շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ կատարվածը դատապարտեցին հայտարարությամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

