Ինչո՞ւ չլինի վարչակարգի փոփոխություն Իրանում․ Թրամփ

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում վարչակարգի փոփոխություն կարող է տեղի ունենալ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում։

«Քաղաքականապես կոռեկտ չէ օգտագործել «վարչակարգի փոփոխություն» տերմինը, բայց եթե իրանական ներկայիս վարչակարգն ի վիճակի չէ Իրանը կրկին մեծացնել, ինչո՞ւ չլինի վարչակարգի փոփոխություն»,- գրել է Թրամփը։

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին ահռելի վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները: «Ավերում» բառը ճշգրիտ տերմինն է…. Ամենամեծ վնասը եղել է գետնի մակարդակից շատ ցածր», – նաև գրել է նախագահը։

Share This