Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այնպիսի տպավորություն է, որ վախը, ավելի ճիշտ՝ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի ու նրա իշխանության «գործունեության» միակ մոտիվատորը:
Երեկ Փաշինյանը Թուրքիա մեկնեց, և մինչ նա սրտատրոփ սպասում էր Էրդողանի հետ հանդիպմանը, հայ հասարակությունն էլ սպասում էր, թե ինչ տհաճ անակնկալ է նա Թուրքիայից հրամցնելու Հայաստանին ու հայությանը: Մեծամասնությունը, բնականաբար, ընդհանրապես ոչ մի լավ բանի սպասում չունի Փաշինյանից, նրա իշխանությունից, երեկ առավել ևս չուներ նրա թուրքական այս այցից: Չէր կարող ունենալ՝ հատկապես հաշվի առնելով այցին նախորդած ու այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
