Ինձ փոխարինելը հեշտ չի լինի․ Զելենսկի (տեսանյութ)

Զելենսկին բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում խոսել է իր հրաժարականի հնարավորության և Ուկրաինայի ապագա ընտրությունների մասին։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետության ղեկավարի փոփոխությունը բարդ գործընթաց է և ընդգծել է, որ իր առաքելությունն է համարում պատերազմի ավարտը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Ինչ վերաբերում է իմ պաշտոնից հեռանալուն, ինձ փոխարինելը հեշտ չի լինի։ Այսինքն՝ պարզապես ընտրություններ անցկացնելը բավական չէ, պետք է նաեւ թույլ չտալ, որ ես մասնակցեմ: Ինչը մի քիչ ավելի բարդ է»,- ասել է պետության ղեկավարը։

 

Share This