Ինձ վրա ազդեցություն չունեն ո՛չ նույն ցուցակով անցած ավագանու անդամները, ո՛չ էլ Վարդան Ղուկասյանը.Գրիգ Հարությունյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️‼️
Սիրելի երևանցիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ ստանձնելու եմ Երևանի ավագանու անդամի իմ լիզորությունները: Հաշվի առնելով վերջին ամիսների տարբեր ասեկոսեներ կապված այն միավորի վերաբերյալ, որի ցուցակով ես առաջադրվել եմ ավագանու անդամի թեկնածու, ցանկանում եմ հայտնել, որ ես ինչպես միշտ այնպես էլ հիմա գործելու եմ ի շահ մեր պետության և Երևանի։ Իմ համոզմունքների հիման վրա և ինձ վրա ազդեցություն չունեն ո՛չ նույն ցուցակով անցած ավագանու անդամները, ո՛չ էլ Վարդան Ղուկասյանը, քանի որ այն ճանապարհը, որով մենք անցնում էինք բաժանվել է և այլևս գոյություն չունի:
Ի՛ գործ…
Գրիգ Հարությունյան
