Իլոն Մասկի հայրն այցելել է Ռուսաստան

Գործարար Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ապագայի ֆորում 2050»–ին։ Էրոլը ֆորումի կայքում նշված է որպես սփիքեր։
«Ապագայի ֆորում 2050»–ը անցկացնում է Ցարգրադ ինստիտուտը՝ Ալեքսանդր Դուգինի ղեկավարությամբ։ Ֆորումի թեմաներից մեկը «Ռուսական տիեզերք։ Մրցավազք Մարսի համար»–ն է։ Մյուսը՝ «Պայքար հոգիների և մտքերի համար։ Ինքնիշխան Ռուսաստանի գաղափարախոսությունը»։
