ԻԻՀ–ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել արտգործնախարարին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստան հանրապետության նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դեսպանությունը։«Ավագյանը նոյեմբերի 20-ին նաև իր հաշվետվությունն է ներկայացրել Հուսեյն Ամիր Աբդոլլահիանին»,– նշում են դեսպանությունից:
