Ի՞նչ պետք է իմանա հղի կինը պորտալարի մասին մինչեւ ծննդաբերությունը

?Ի՞նչ պետք է իմանա հղի կինը պորտալարի մասին մինչեւ ծննդաբերությունը ։

Իմ ծննդաբերության ժամանակ ես նույնիսկ չեմ էլ մտածել պորտալարի մասին ու չեմ հիշում, թե երբ է կտրվել??‍♀️։

Արի ու տես` արժեր տեղեկացված լինել ։
Ըստ ԱՀԿի` պորտալարը պետք է կտրել ծնվելուց հետո 1-3 րոպեի ընթացքում։  Այս նվազագույն կանոնը ոչ բոլոր բժիշկներն են պահում ամբողջ աշխարհում։ Երեխան փաստորեն էս դեպքում ընկերքից չի ստանում իր համար նախատեսված արյան վերջին  անգին պաշարը։ Ավելի նախընտրելի է կտրել, երբ պորտալարն այսպես ասաց` սպիտակել է (պուլսացիայի դադարից հետո ): Պետք է ուղղակի երեխային դնել մայրիկի կրծքին, որպեսզի ընկերքն ու երեխան լինեն նույն մակարդակի վրա և սպասել ։ Շատ հեշտ ։

??‍♀️Ինչն է մեզ խանգարում խնդրել բժշկին, անհրաժեշտության դեպքում պահանջել, որ պորտալարը կտրվի հնարավորինս ուշ։

?Վախ, որ մեզ չեն հասկանա
?Վախ, որ մեզ կքննադատեն
?Վախ, որ բժիշկը վատ կտրամադրվի մեր հանդեպ
?Այլ վախեր

Խնդրում եմ… էս բոլորն անհեթեթություն կթվա, եթե խորապես հասկանանք, թե ինչից ենք զրկում մեր բալիկին։

Իսկ հասկանալու համար, հետևում ենք @Momcenteram -ի #ՊՈՐՏԱԼԱՐ շարքին FB և Insta հարթակներում, կիսվում ենք մտերիմների հետ ։

Հ.Գ. Ֆոտոյում ես եմ, քրոջս բալիկի պորտալարը կտրելուց վայրկյաններ առաջ։ 3 րոպեն հաստատ անցել էր, բայց եթե քույրիկս ուզեր, ավելի երկար կարելի էր թողնել։ Չեմ կարծում, թե ամենաբնականամետ բժիշկներից մեկը` Դավիթ Աբովյանը, դեմ լիներ։ Իմ բացթողումն է, որ ավելի մանրամասն չեմ խոսել էս թեմայով քրոջս հետ։
Մտածելու, վերլուծելու, ինքնաքննելու թեմա է։

#ԼԻՆԵԼՏԵՂԵԿԱՑՎԱԾ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )