Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին. Վարդան Ղուկասյանը դիմել է ժողովրդին

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ժողովրդին․

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը»։

Share This