Թրամփ. Երրորդ համաշխարհային պատերազմին երբեք ավելի մոտ չենք եղել, քան հիմա (Տեսանյութ)
Ըստ Դոնալդ Թրամփի, աշխահրը կանգնել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին.
«Մենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք: Մենք երբեք նրան ավելի մոտ չենք եղել, քան հիմա: Այս մրցավազքում կա միայն մեկ թեկնածու, ով կարող է փրկել Ամերիկան աղետից, որը Բայդենը սանձազերծել է իր նախագահության առաջին օրվանից: Ես գիտեմ, որ այս երկիրը միջազգային հարգանք էր վայելում։ Չեմ ուզում ասել, որ ինձ հարգում էին, բայց այս երկիրը հարգված էր, երբ ես ղեկին էի։ Մեզ հարգում էին ինչպես երբեք։ Ուզում եմ ասել, որ Ուկրաինայի հետ իրավիճակ չէր լինի, Իսրայելի վրա հարձակում չէր լինի, գնաճ չէր լինի. սրանից ոչ մեկը չէր լինի։ Չինաստանը ցանկություն չի ունենա ներխուժելու Թայվան, և դուք գիտեք, որ նրանք պարզապես սպասում են հարմար պահի:
Ոչ մի նախագահ երբևէ չի… գիտեք, ես հաճախ եմ ասում, դուք կարող եք վերցնել մեր երկրի պատմության 10 վատագույն նախագահներին և նրանք միասին չէին հասցնի այն վնասը, ինչ Ջո Բայդենը հասցրեց երկրին։ Այն, ինչ նա արել է այս երկրի հետ, աներևակայելի է: Բայդենի ռեկորդը թուլության, անկարողության, կոռուպցիայի և ձախողման անկոտրում շարան է»։
