Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայի եւ Սիրիայի խնդիրները
ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ ռեգիոնալ պրոբլեմատիկային եւ մասնավորապես, Լիբիական եւ Սիրիական կարգավորումներին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է DHA-ն։ Երկու նախագահները գոհունակությամբ են արձանագրել Բաղդադի ամերիկյան դեսպանատան վրա հարձակման դադարեցումը։ Երկու նախագահներն էլ ընդգծել են, որ ռեգիոնալ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել խորացնել գործակցությունը՝ երկկողմ հարաբերություններում առկա ընդհանուր նպատակները կենսագործելու համար։
