Թրամփի և Պուտինի հանդիպումը չի լինի դեմ առ դեմ
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը չի լինի դեմ առ դեմ, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, հանդիպմանը կմասնակցեն նրանց խորհրդականները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ բանակցությունների երկկողմանի մասի համար Թրամփին կմիանան պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
Հանդիպման սրահը՝ «Ձգտելով խաղաղության» գրությամբ պաստառով
