Թրամփի հանրահավաքի ժամանակ զինված մարդ է ձերբակալվել, ով ծրագրում էր սպանել նրան․ միջազգային ԶԼՄ-ներ

ԱՄՆ Կալիֆորնիայում Ռիվերսայդ շրջանի շերիֆի տեղակալները զինված տղամարդու են ձերբակալել նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ։

Վարչաշրջանի շերիֆը միջադեպն անվանել է «ենթադրաբար ձախողված մահափորձ», հաղորդում է Southern California News Group-ը:

Կալիֆորնիայի հարևան Նևադա նահանգի 49-ամյա Ուեմ Միլլերի մեքենան կանգնեցվել է հանրահավաքի ժամանակ՝ անցակետում։ Միլլերի մոտ հայտնաբերել են որսորդական հրացան և ատրճանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Զենքը լիցքավորված է եղել, կասկածյալից առգրավվել է զինամթերքով լիցքավորված մեծ տարողունակ պահունակ։

Ձերբակալվելիս՝ Միլլերը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր և մամուլի ներկայացուցչի մասին անձը հաստատող փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ կասկածյալը գրանցված հանրապետական ​​է, ով մասնակցել է 2022 թվականի Նևադայի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրություններին։

Ենթադրվում է, որ Միլլերը աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է:

Միլլերը ձերբակալվել է լիցքավորված զենք կրելու և մեծ հզորությամբ պահունակ պահելու մեղադրանքով։ Շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը չի ազդել թեկնածուի կամ նրա հետ հանդիպման մեջ ներգրավված անձանց անվտանգության վրա:

Share This