Թրամփը սպառնացել է Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին
Պանամայի ջրանցքը կրկին կարող է դառնալ ԱՄՆ-ի սեփականությունը. այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի այս «ամբողջական թալանը» պետք է անհապաղ դադարեցվի։ Թրամփն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը համարվում է կենսական ազգային արժեք իր երկրի համար՝ տնտեսության և ազգային անվտանգության համար ունեցած կարևոր դերի պատճառով։
Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը նույնպես օգտվում է Պանամայի ջրանցքից, չնայած այն բանին, որ, նրա կարծիքով, դա հակասում է ջրանցքի տեղափոխման գործարքի պայմաններին։
20-րդ դարի սկզբին ամերիկացիների կողմից կառուցված Պանամայի ջրանցքը չեզոք է դարձել 1977 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի և Պանամայի այն ժամանակվա դե ֆակտո առաջնորդ Օմար Տորիխոսի միջև պայմանագրերի ստորագրումից հետո: Դրանց համաձայն՝ Պանաման վերահսկողություն է ձեռք բերել այս անդրօվկիանոսային ճանապարհի վրա։ ԱՄՆ-ի համար վարձավճար է սահմանվել ջրանցքի օգտագործման ։ Ջրանցքը երաշխավորում է բոլոր ազգերի նավերի անվտանգ և բաց տարանցումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:
