Թրամփը սկսել է Զելենսկու և Պուտինի հանդիպման նախապատրաստումը
Թրամփը սկսել է Զելենսկու և Պուտինի հանդիպման նախապատրաստումը
Ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, թե Սպիտակ տունը հույս ունի Զելենսկու և Պուտինի միջև հանդիպումն անցկացնել մինչև այս ամսվա վերջ։ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը, հաղորդում է՝ Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում:
