Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ «լուրջ քննարկումների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Մոսկվայի հետ՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։

«Այն, ինչ ես կարող եմ անել պատերազմը դադարեցնելու համար, ես կանեմ: Մենք արդեն քննարկումներ ենք անցկացնում»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահը քննարկումներն անվանել է «շատ լուրջ»՝ չհստակեցնելով, թե ինչ մակարդակով են շփվել կողմերը։

Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ակնկալում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք կխոսենք»,- վստահեցրել է Սպիտակ տան ղեկավարը։ «Մենք, հնարավոր է, ինչ-որ կարևոր բան անենք։ Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին»,- հավելել է նա։

Share This