Թուրքիա իմ այցից եզրակացրել են, թե ՀԷՑ-ը վաճառվում է թուրքերին. ՏԿԵ նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը վերջին օրերին աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․
«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության»։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Հայաստանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունն
երը։
