Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին

Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, իսկ Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները նրա հետ…

2023 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 6,8 միլիարդ դոլար։ Իսրայելցիների համար դա ճակատագրական չէ, բայց այստեղ կարևորը երկրի աստիճանական վերածումն է մերժվածի։

Նախօրեին Կոլումբիայի նախագահը նույնպես հայտարարել էր (ի կատարումն նախկինում տված խոստումների) պաշտոնական Թել Ավիվի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին։

Եվ այս ամենը արեւմտյան երկրների բուհերում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա) զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին շատ վատ նորություն է Իսրայելի համար, որը կարող է թրենդ դառնալ։

Share This