Թուրքիայում անտառային հրդեհների հետ առնչության կասկածով 17 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտնել է երկրի տարբեր նահանգներում անտառային հրդեհների բռնկմանը մասնակցելու կասկածանքով 17 անձի ձերբակալման մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նա բացատրել է, որ սա վերաբերում է հունիսի 26-28-ը հանրապետության մի քանի նահանգներում սկսված հրդեհներին։

Ըստ Թունջի՝ «Բիլեջիք նահանգում [բանտարկյալները], որպես նախազգուշական միջոց, տարհանվել են ուղղիչ հիմնարկից»։ «1081 բանտարկյալ անվտանգ տեղափոխվել է հարևան նահանգների ուղղիչ հիմնարկներ: Ընտանիքներին և հարազատներին տեղեկացվել է այդ մասին», – գրել է նախարարը: Նրա խոսքով՝ հրդեհը չի սպառնում աղետի գոտում գտնվող մյուս բանտերին։

Ըստ գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի՝ երկու օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 150 անտառային հրդեհ, որոնցից 83-ը բռնկվել են շաբաթ օրը: Դրանք հիմնականում հրդեհներ են եղել Թուրքիայի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների անտառային և գյուղատնտեսական տարածքներում։

Դրանք արագորեն մարվել են, բացառությամբ չորս տարածքների, որտեղ մարման աշխատանքները շարունակվել են գիշերը։ Բոլոր հրդեհներն այժմ վերահսկողության տակ են վերցված կամ ամբողջությամբ մարված են։

 

Share This