Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում:

«Մենք լի ենք վճռականությամբ՝ բոլոր ուղղություններով զարգացնելու մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրությամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է գլխավոր դատախազություն բացել Շուշիում, հենց որ դա Բաքուն կցանկանա, ինչը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, և մասնավորապես, Հայաստանի համար»:

 

Share This