Թուրքայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը «Մեկ շունչ, հազար թույն» վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ ուսումնասիրվում է ծխախոտի և ծխախոտային արտադրանքի վնասը մարդու առողջությանը։

Աշխարհում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով մահանում է ավելի քան 7 մլն մարդ։

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 125.000 մարդ, ինչը նշանակում է, որ միջինում յուրաքանչյուր 4 րոպեն մեկ 1 մարդ է մահանում, իսկ այդ 125.000-ից 25.000-ը՝ որպես պասիվ ծխող։

Share This