Թումանյան համայնքի բնակիչները բացել են ճանապարհը, սպասում են հոկտեմբեր ամսին

Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, այսօր  փակել էին Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը։

«Բնակիչները երբ իմացան, որ Լոռու մարզպետը գալիս է իրենց հետ հանդիպման, Թումանյանի շրջանի ոստիկանապետի ՝ ճանապարհը բացելու կոչերին  ընդառաջ գնացին։ Մարզպետը եկավ և հանդիպեց բնակիչների հետ։ Նա մանրամասնել է, որ Կառավարությունը չեղյալ է հայտարարել նախկին կապալառուի հետ պայմանագիրը , նոր հայատարարություն են տալու այս շաբաթվա ընթացքում։ Մինչև հոկտեմբերի մեկը կընտրվի նոր ընկերություն, որի հետ կկնքվի պայնամագիր և կիրականացվի ճանապարհի նորոգումը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

Նրա փոխանցմամբ՝  մարզպետը վստահեցրել է, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում կսկսվեն աշխատանքները։ Գյուղացիներն էլ նշել են, որ կսպասեն այդ ժամկետին, եթե խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ չեղավ, ապա կվերսկսեն բողոքի ակցիաները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )