Թող մեր տղամարդիկ, յուրաքանչյուրն իր բաժին խաղաղությունը պարգևի մեզ՝ իրենց շատ սիրելի, փխրուն կանանց, դա լավագույն նվերն է աշխարհում
ambion.news-ի զրուցակիցը Բարգավաճ Հայաստան կուսակցության Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանն է․
1․ Տիկին Վիրաբյան, ինչը փոխվեց Ձեր կյանքում ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո :
–Լինեմ անկեղծ՝ կյանքի ռիթմը, որոշ աշխարհընկալումներ: Այս 2 տարվա մեջ հասցրեցինք անել բաներ, որոնք նախկինում ռիսկային էին ինձ թվում, բաներ, որոնք ուժերից վեր էին կարծես, բայց, պարզվեց կինն ամենազոր է․․․․
2․Արդյոք կինն ունի կնոջ խորհրդի կարիքը, ի վերջո, ինչ հարց է լուծում ԲՀԿ կանանց խորհուրդը՝ զբաղվելով ծավալուն գործունեությամբ :
-Իհարկե, առաջին հերթին լավագույն խորհուրդն, ըստ իս, որ կարող ես լսել դա կնոջից է՝ իմաստուն, խոհեմ, կյանքի փորձ ունեցող կնոջից :
ԲՀԿ կանանց խորհուրդն այնքան ծավալուն, տարաբնույթ գործունեությամբ է զբաղվել այս կարճ, միևնույն ժամանակ արդյունավետ ժամանակաշրջանում, որ թվարկելն այս պահին դժվար է: Մեր աշխատանքի արդյունքը, թերևս, այսօր Գյումրիում, Շիրակի մարզում մեր ճանաչումն է, հարգանքն ու վստահությունը որ, վայելում ենք, ասում եմ՝ առանց ավելորդ համեստության :
3․Երբևէ մտածել եք՝ եթե Արարիչը Ձեզ հակառակ սեռ ստեղծած լիներ, ինչ գործունեությամբ կզբաղվեիք, իսկ գուցե չեք էլ պատկերացրել Ձեզ այդ դերում:
-Գուցե, չհավատաք, բայց երբևէ չեմ մտածել, կինն ինձ համար Արարչի կողմից ստեղծված ամենակատարյալ ստեղծագործությունն է, թող ներեն ինձ տղամարդիկ․․․․
4.Ձեր կյանքի ամենից հիշարժան մարտի ութը:
-Բոլոր մարտի ութերն են հիշարժան, դրանք երբեք չեն կրկնվում եւ միանման չեն:Այսօր արդեն հիշարժան է նրանով, որ հենց այս պահին Ձեզ հարցազրույց եմ տալիս, հաջորդ պահին , գուցե , մեկ այլ հետաքրքիր ու հիշարժան բան կսպասվի․․․․
5․Կա այդպիսի մի բան, որ կցանկանայիք Ձեզ նվիրեին :
-Նյութական ոչինչ, խաղաղություն, խաղաղություն, միմիայն խաղաղություն եմ տենչում, եւ թող աշխարհի մեծերը, տղամարդիկ՝ մեր շատ սիրելի, յուրաքանչյուրն իր բաժին խաղաղությունը պարգևի մեզ, իրենց սիրելի փխրուն կանանց, դա լավագույն նվերն է աշխարհում:
6․ Ինչ կմաղթեք մեր կանանց ու աղջիկներին, Ձեր ամենաթանկ խորհուրդը :
-Կարճ՝ անսահման սեր ու շաաատ ժպիտներ․․․․, խորհուրդը՝ երբեք չկոտրվել, չհուսահատվել․․․

