Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով․ ԱՆ

Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ից հիշեցնում են, որ թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։

«Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`

  • հմտությունները,
  • հետաքրքրությունները,
  • հոգեկան առողջությունը,
  • ֆիզիկական առողջությունը:

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։

Բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:

Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից, դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Share This