Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի հրամանատարական կենտրոններին, ռազմական օբյեկտներին, շտաբներին և միջուկային օբյեկտներին. Իսրայելյան պաշտոնյա
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոկայանին, հաղորդել են, որ գործողությունը իրականացվել է այն տարածքում, որտեղ բնակվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատարները։
Իսրայելյան բարձրաստիճան պաշտոնյա Ամիխայ Շտեյնն ասել է. «Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի հրամանատարական կենտրոններին, ռազմական օբյեկտներին, շտաբներին և միջուկային օբյեկտներին»։
