Թիվմեկցիները Հառիճավանքում՝ հայոց գրի, հավատքի և ազգային արժեքների խորհրդով
Հավատքի, հայոց գրի և մշակույթի, ազգային արժեքների ու թիվմեկյան ընկալումների ամրապնդման ճանապարհը այս անգամ ձգվեց դեպի Հառիճավանք:
Թարգմանչաց տոնին ընդառաջ եւ «Ողջ տարին գրքի հետ»՝ «Համագործակցություն՝ հանուն ընթերցանության մշակույթի զարգացման» ծրագրի շրջանակում այսօր թիվմեկցիներս Հառիճավանքում հանդես եկանք խորհրդանշական բեմադրությամբ՝ մեկ անգամ ևս արժևորելով հայոց գրի, լեզվի , դպրության ու մշակույթի անգնահատելի դերը։
♻️Հառիճավանքի կամարների ներքո հնչեց ԹԻՎՄԵԿՑՈՒ երդումը՝ հայոց հոգևոր ժառանգության արժանապատիվ տերը լինելու, հայրենիքը շենացնելու, երբեք չծնկելու, հավատքի, գիտելիքի , մարդկային ու ազգային տեսակի մասին:
Օրը դարձավ առավել հիշարժան նորեկ թիվմեկցիներին ուղղված Հայր Վաչե Մկրտչյանի օրհնությամբ:
♻️Թող Սուրբ Թարգմանչաց լույսն ու իմաստությունը միշտ ուղեկցեն մեր աշակերտներին ուսման ու կյանքի ճանապարհին:
#ԹարգմանչացՏոն
#Թարգմանական գրականությանամիս#ԿԶՆԱԿ
#Թիվ1ավագԴպրոց #Հառիճավանք #Օրհնություն #ՄերՍաները
