Թե ինչ է լինում, երբ ծակ ջեբերով տղերքը Երևան խոպան են գալիս
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անձի շուրջ մի աղմուկը չավարտված, մյուսն է սկսվում։Վերջին շրջանում հաճախ է իր լկտի պահվածքով ուշադրություն գրավում։Ալեն Սիմոնյանը այսքան ժամանակ չի հասկացել իրեն վստահված պսշտոնի կարևորությունն ու լրջությունը։Այս պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել շատ շքեղություններ՝մոռանալով, որ ինքը պատերազմական երկրի խորհրդարանի ղեկավար է։
Վերջին շրջանում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հերթական գռեհիկ ու լկտի պահվածքը։Սիմոնյանը ըստ Կարեն Մկրտչյանին հաղորդման՝ հանրային վայրում թքել է իր դեմքին․ հանգամանք, որը չի հերքվել Ալեն Սիմոնյանի կողմից՝ ավելին, ներկայացվել է նրա կողմից որպես «արժանապատիվ տղամարդուն» հարիր վարքագիծ, թեև իրականում քաղաքացու արժանապատվությունը ծայրաստիճան նսեմացնող արարք է, և հարիր է միայն փողոցային խուլիգանին։
Ալեն Սիմոնյանի անձի շուրջ բարձրացած աղմուկը բուռն քննարկվում է իշխանական կուլիսներում։Վերջին տարիներին Ալեն Սիմոնյան իր քայլերով ապացուցում է, որ ծակ ջեբերով Երևան խոպան եկած տղաները վտանգավոր են երկրի և հասարակության համար։
