Թեհրանը չի ձգտում Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնել տարածաշրջանային մակարդակով․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնել տարածաշրջանային մակարդակով, եթե նման պատերազմ չպարտադրվի։ Նա այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
«Մենք չենք ցանկանում այս պատերազմը ընդլայնել այլ երկրների կամ տարածաշրջանի տարածքում, եթե այն մեզ չպարտադրվի», – ընդգծել է Արաղչին։
