Թբիլիսիում Փաշինյանի ու Ասադովի հանդիպումը տևել է մի քանի ժամ

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները  մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։

Վրաստանի վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։

Share This