Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկան է վիրավորվել

Թբիլիսիում արդեն 9–րդ օրն է՝ շարունակվում են ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը։

Վրաստանի խորհրդարանի շենքի մերձակայքում գտնվող Չիչինաձե փողոցում հրավառ նյութերով կրակոցների ժամանակ մեկ ոստիկան է վիրավորվել, հաղորդում են տելեգրամյան ալիքները։

Երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ նա ստացել է դեմքի տարբեր վնասվածքներ, իրավապահին բուժօգնություն է ցուցաբերվել։

Share This