Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ իրենց խնդրանքով ժամանակավորապես տարհանվել են. նրանք կապահովվեն կացարաններով և սննդով. Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ: Բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:

Հանրապետության Նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք կապահովվեն կացարաններով և սննդով:
Հավելեմ, որ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:
Հ.Գ. Մենք բոլորս Տավուշի սահմանապահների ու բնակիչների կողքին ենք: Ցավակցություններս Հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոս տղաների հարազատներին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )