Թաիլանդում փիղը պառկել է ատոմեքենայի վերնամասին
Թաիլանդի «Կհաո Յայ» ազգային զբոսայգում զբոսաշրջիկներին ողջունելու դուրս եկած փիղը սկզբում նստել է ավտոմեքենայի դիմացի հատվածին, այնուհետև դիմացի ոտքերով քայլ է արել և հայտնվել ավտոմեքենայի վերնամասին, գրում է Bangkok Post-ը:
Զզբոսաշրջիկների գալստյան հետ զբոսայգու աշխատողներին անտառից դուրս գալու իր սովորությամբ հայտնի 35 ամյա Դիա անունով փիղը լրջորեն վնասել է Toyota մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և ուղևորները բարեբախտաբար չեն տուժել:
Ավտոմեքենան կորցրել է ետևի ապակին և ետևի պատուհաններից մեկը: Վնասվել է նաև դիմացի և վերնամասի մետաղական հատվածը:
Միջադեպի տեսանյութում երևում է՝ ինչպես է փղի՝ մեքենայի վերնամաս բարձրանալուց հետո վարորդը զգուշորեն դուրս գալիս փղի տակից և վնասված մեքենայով դանդաղ մոտենում զբոսայգու աշխատակիներին, ովքեր նրան խորհուրդ են տալիս արագ դուրս գալ արգելոցի տարածքից:
