Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ

Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական մեկնաբանություն կտանք»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Այս պատասխանով Բեգլարյանն արձագանքեց Սոչիի եռակողմ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու լրագրողների խնդրանքին:

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպումը չի մեկնաբանի և այսօր հարցազրույց չի տալու:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )