Ընկերությունները ՀՀ ԶՈւ–ին 3–անգամյա սնունդ մատակարարում են մեկ անձի համար 3000 դրամ հաշվարկով, շրջանառվող մյուս թվերը ճիշտ չեն. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ զինված ուժերին սնունդ մատակարարող ընկերություններն իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3-անգամյա սնունդը 3000 դրամ հաշվարկով, այս մասին «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ գրել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԶՈւ-երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3-անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 200+600 դրամ։ Մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր, ինչը անթույլատրելի է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
