Ընդդիմությունն ավելի շատ է սիրում Արմեն Գրիգորյանի հայրենիք Արցախը, քան արմենգրիգորյանները, որ այն հանձնեցին թուրքին․ Գեղամ Մանուկյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի կարևոր հարցում սխալվում է, այսօրվա ընդդիմությունը ավելի շատ է սիրում Արմեն Գրիգորյանի հայրենիք Արցախը, քան ինքը։ Գրիգորյանարմենները իրենց հայրենիքը հանձնեցին թուրքին։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում անդրադարձել էր ընդդիմության մարտավարությանը։

Գեղամ Մանուկյանը նաև խոսել է ապրիլի 23-ի ջահերով երթի բովանդակության, ընդդիմության առաջիկա մարտավարության, Արթուր Վանեցյանի ակցիայի մասին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )