ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը։
Որոշում է կայացվել «Արարատ»-«Փյունիկ» խաղին « մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար ՀՀ դրամով:

