էրդողանը «մեր օրերի ֆյուրեր» է անվանել Նեթանյահուին

Արևմտյան երկրներն աչք են փակում Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ «մեր օրերի ֆյուրեր» Բենիամին Նեթանյահուի կատարած հանցագործությունների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Նրանք լուռ հետևում են արյունով և չարությամբ տարված մեր օրերի ֆյուրեր Նեթանյահուի և նրա թիմի՝ պաղեստինցի ժողովրդի դեմ գործած ցեղասպանական բարբարոսությանը»,- ասել է Էրդողանը

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիան հետեւություններ է անում նրանց գործողություններից, որոնք անսահմանափակ ու անվերապահ աջակցություն են ցուցաբերում Իսրայելին՝ ավիակիրներ ուղարկելով տարածաշրջան։

Share This